Ֆրանսիայում իրավապահ մարմինների պահապանները զանվածային անկարգւոթյունների վերջին երեք օրվա ընթացքում 3200 մարդու են ձերբակալել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳՆ-ն:
Ինչպես հայտարարել է ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը, սա «աննախադեպ» դեպք է» Նա նշել է, որ ոստիկանությունն աշխատել է «ծանր պայմաններում», եւ որ պետք է «կոշտ» լինել խուլիգանների նկատմամբ:
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել հունիսի 27-ին Փարիզում ոստիկանի կողմից 17-ամյա չափահասի սպանությունից հետո։ Ակցիաները սկսվել են Նանտերում, որին միացել են Լիլի եւ Թուլուզի բնակիչները։ Ապա բողոքի ակցիաները վերածվել են մասշտաբային ակցիաների եւ ոստիկանության հետ բախումների։





























