ԱՄՆ Տեխաս նահանգում շների հետ զբոսնելիս կորած դեռահասին գտել են ութ տարի անց։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է Տեխասի անհայտ կորածների օգնության կենտրոնը։
«Ութ երկար տարիներից հետո Ռուդին գտել են... Խնդրում եմ, քանի դեռ Ռուդին ապաքինվում է հիվանդանոցում, խնդրում եմ, շարունակեք հիշել նրա ընտանիքին աղոթքներում», - ասել են կենտրոնից։
Երիտասարդին գտել են եկեղեցու մոտ՝ անգիտակից վիճակում՝ կապտուկներով ու կտրվածքներով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆարիասի մորը։ Թե ինչ է պատահել նրա հետ, մնում է անհասկանալի, քանի որ Ֆարիասը հայտնաբերումից հետո միայն մի քանի բառ է խոսել:





























