Տաջիկստանի քաղաքացին, ով ուրբաթ օրը Քիշնեւի օդանավակայանում կրակել էր անվտանգության երկու աշխատակիցների վրա, մահացել է հիվանդանոցում, երկուշաբթի հայտնել է Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչությունը։

Ուրբաթ օրը Քիշնեւի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել։ Ուղեւորները տարհանվել են, թռիչքները՝ ժամանակավորապես հետաձգվել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կրակողը Տաջիկստանի քաղաքացի էր, որին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Նա սպանել է սահմանապահին ու օդանավակայանի անվտանգության աշխատակցին։ Տաջիկստանի դատախազությունը շաբաթ օրը հայտնել է, որ 43-ամյա հարձակվողը, որը Տաջիկստանի քաղաքացի է, հետախուզվում էր առեւանգման համար։ Ձերբակալության ժամանակ տղամարդը ծանր վիրավորվել է եւ մի քանի օր գիտակցության չի եկել, նա հսկողության տակ է եղել Քիշնեւի հիվանդանոցներից մեկում։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 4-ը հայտարարել է համազգային սգո օր՝ ի հիշատակ Քիշնեւի միջազգային օդանավակայանում զոհվածների։