Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվանից հետո, մի շարք արտահայտություններ սկսել են ներառվել համաշխարհային թրենդների մեջ:

Սթիվ Ջոբսի շնորհակալ երկրպագուների հետեւյալ արտահայտությունները RIP Steve Jobs (Ննջիր խաղաղությամբ, Սթիվ Ջոբս), ThankYouSteve (Շնորհակալ ենք, Սթիվ Ջոբս), վայրկենապես հայտնվել են ծառայության միջազգային թրենդներում:

Որոշ ժամանակ անց թրենդներում հայտնվել է Only 56 (Միայն 56) արտահայտությունը, որով հեղինակները մատնանշում են, որ Ջոբսը կյանքից հեռացավ այդքան վաղ հասակում:

Ավելի ուշ հայտնվել են նաեւ հետեւյալ արտահայտությունները. iDead, iHeaven, iClouds (iմահ, iերկինք, iամպեր), նմանեցնելով դրանք Apple ընկերության արտադրանքի անվանումներին` iPhone, iPad եւ այլն, գրում է «Վզգլյադը»: