Այովա նահանգի բնակիչը գուցե համաշխարհային պաշտոնական ռեկորդի գրանցման ճանապարհին է հավաքած մատիտների թվով, գրել է The Associated Press-ը։
Ահարոն Բարթոլմին Քոլֆաքսից է, նա մանկուց փայտե մատիտներ է հավաքել։ Այժմ, ըստ նրա, ավելի քան 70 հազար մատիտ ունի։
Դա զգալիորեն գերազանցում է մատիտների ամենամեծ հավաքածուի՝ 24 հազար մատիտի գինեսյան ռեկորդը, որը 2020թ. սահմանել է ուրուգվայցի Էմիլիո Արենասը։
Անցած հանգստյան օրերին երկու փորձագետ մատիտների ամերիկացի հավաքորդների Ամերիկյան ընկերությունից եղել են Քոլֆաքսի Պատմական ընկերությունում եւ հաշվել Բարթոլմիի մատիտները։ Այժմ նա սպասում է, թե երբ Գինեսը կհաստատի հաշվարկի արդյունքները, որը կարող է տեւել երեք ամիս։



























