Վեսթբորոյի ծայրահեղական բապտիստյան եկեղեցին մտադիր է պիկետ կազմակերպել Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի հուղարկավորության ժամանակ:
«Վեսթբորոն պիկետ է կազմակերպելու հուղարկավորության ժամանակ: Նրա սկզբունքները հիմնարար էին. նա տեղ չի թողել Աստծուն փառաբանելու համար եւ մեղք է քարոզել»,-հոկտեմբերի 6-ին հայտնում է Webpronews-ը` վկայակոչելով կազմակերպության գլխավոր անդամ Մարջի Ջի Ֆլեպսին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում:




























