Իսրայելական ստորաբաժանումները հեռացել են Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Ջենին քաղաքի պաղեստինցի փախստականների ճամբարից, գործողությունն այնտեղ ավարտվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչը։

«Ստորաբաժանումները հեռացել են Ջենինի [պաղեստինցի փախստականների]  ճամբարից»,- ասել է բանակի ներկայացուցիչը։ Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք այնտեղ ավարտվել է երկուշաբթի գիշեր իսրայելցի զինվորականների սկսած հակաահաբեկչական գործողությունը։