Հռոմի Կոլիզեումի պատի վրա իր եւ իր ընկերուհու անունը գրած բրիտանացի զբոսաշրջիկը հայտարարել է, որ չի իմացել հուշարձանի հնության մասին։ Նա ներողություն է խնդրել եւ նամակ հղել Հռոմի դատախազությանն ու քաղաքապետարանին։

«Խորին ամոթով խոստովանում եմ, որ հուշարձանի հնության մասին իմացել եմ միայն այն բանից հետո, ինչ, ցավոք, տեղի ունեցավ»,-նամակի բովանդակությունը մեջբերում է Il Messaggero թերթը։

Հունիսի վերջին Reddit-ը հոլովակ է հրապարկել, որում պատկերված երիտասարդը  բանալիների կապոցի օգնությամբ կատարում է «Ivan+Hayley 23» գրությունը անտիկ ֆլավիական ամֆիթատրոնի աղյուսե պատին:

Հռոմի դատախազությունը տղամարդու նկատմամբ հետաքննություն է սկսել մշակութային արժեքին վնաս հասցնելու մեղադրանքով: