Forbes ամսագիրը կազմել է շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց ցանկը: Ըստ ավանդույթի` վարկանիշը գլխավորել է հեռուստատեսության հաղորդավար Օփրա Ուինֆրին: 2010 թվականի մայիսից մինչեւ 2011 թվականի մայիս նա վաստակել է 315 մլն դոլար:
Մինչդեռ երկրորդ տեղը զբաղեցրել է երգչուհի Լեդի Գագան իր 90 մլն եկամուտով:
Երրորդ տեղում է «Իրական տնային տնտեսուհիները Նյու Յորքից» ռեալիթի-շոուի աստղ Բեթեննի Ֆրենքելն է` 55 մլն դոլար եկամուտով: Չորրորդ տեղում է սուպերմոդել Ժիզել Բունդհենը:
Ամենահարուստ կանանց տասնյակում են երգչուհիներ Քեթի Փերին (44 մլն դոլար) եւ Բեյսոնեն (35 մլն դոլար), ինչպես նաեւ վիպագիր Դանիելա Սթիլը (35 մլն դոլար) եկամուտով:




























