Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով գտնվում է քննչական մեկուսարանում, իր ցավակցությունն է հայտնել` Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ:

«Մեզանից հեռացավ Սթիվ Ջոբսը` հրաշագործը, ով իրականություն էր դարձնում մեր երազանքները եւ թույլ էր տալիս ձեռքով շոշափել դրանք: Աշխարհում միլիոնավոր մարդիկ կհիշեն նրա մասին, քանի որ նա իր զարմանահրաշ հայտնագործություններով փոխել է շատերի կյանքը»,-հայտարարել է Յուլյա Տիմոշենկոն:

«Այժմ ինձ համար Apple-ի էմբլեման` խնձորի բացակայող հատվածը կդառնա հատուկ խորհրդանիշ` դա հանճարի սիրտն է, նրա լուսավոր հոգին, որն արդեն մյուս աշխարհում է... »,-ասված է ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 6-ին 56 տարեկան հասակում: