Առնվազն վեց մարդ մահացել, մեկ մարդ տուժել է երկուշաբթի դանակով մանկապարտեզի վրա հարձակված տղամարդու գործողություններից Չինաստանի Գուանդուն նահանգում, տեղեկացրել է BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով՝ ոստիկանները բռնել են 25-ամյա մի տղամարդու։ Նա հարձակում է գործել տեղի ժամանակով ժամը 07.40-ին։
Ոստիկանները մանրամասներ չեն նշել զոհերի մասին, բայց հարձակումը միտումնավոր են անվանել։





























