Այս տարվա օգոստոսին նախկին  «Միսս Տիեզերք» Օքսանա Ֆեդորովան ամուսնացել էր` առանց հարսանեկան զգեստի եւ ճոխ արարողությունների: Պարզվում է, Ռուսաստանի ամենագեղեցիկ աղջիկը հղիության երրորդ ամսում է:

Այդ մասին պատմել է Օքսանայի մոտ ընկերուհին: «Օքսանան հղիացել է ամռան վերջին, ոչ ոք չի ծրագրել, այդպես ստացվել է, բայց ապագա ծնողները երջանիկ են: Ի վերջո, Օքսանան դեկտեմբերին 34 տարեկան կլինի», -ասել է նրա ընկերուհին:

Իր հերթին Ֆեդորովան Life Showbiz-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չի պատրաստվում ոչ հերքել, ոչ էլ հաստատել  հղիության մասին լուրերը:

Նշվում է, որ գեղեցկուհու ամուսնու մասին հայտնի է միայն, որ նրա անունը Անդրեյ է,  աշխատում է Դաշնային անվտանգության ծառայությունում եւ 38 տարեկան է: Իր կնոջ հետ նա ծանոթացել է բարեգործական պարահանդեսներից մեկի ժամանակ: