Հայաստանում կազմակերպվող համերգների թիվը վերջին 5 տարում կրճատվել է մոտ 29 տոկոսով: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` 2010 թ. Հայաստանում կազմակերպվել է 499 համերգ, 2005 թ. 703-ի համեմատ:

Եթե 2005 թ. համերգ է հաճախել 227 հազ. մարդ, ապա 2010 թ.` 206 հազ. մարդ: 1000 բնակչի հաշվով Հայաստանում համերգ է հաճախում մոտավորապես 63-ը:

Մեկ ներկայացումից հասույթը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում է ընդամենը 106 հազ. դրամ (2005 թ. այդ ցուցանիշը 70 հազ. դրամ էր):