Հուլիսի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2,4 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, բայց արդեն կիրակի նորից կիջնի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +23+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +29+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+26,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +22+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+32,
Արարատում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+27,
Արցախում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+34։




























