ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին անվանել է «հիրավի գլոբալ ուժ»:

«Սթիվ Ջոբսը ոչ մեկի նման չէ: Նա տեսնում էր այն, ինչ մյուսները չէին տեսնում», - ասվում է Պան  Գի Մունի մեկնաբանությունում:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքով, Սթիվ Ջոբսը հավատում էր «մարդկային հանճարի ուժին», իսկ նրա ստեղծած «գործիքները» ոչ միայն լավացնում էին կյանքը, այլ «փոխում էին աշխարհը»: