Գյումրու ամերիկյան անկյունում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպել է ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտներին, ապա Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի շահառուների հետ զրուցել համայնքներում երիտասարդների ներգրավման ու մասնակցության մասին։

Դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը նաև շրջեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որը գործակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և մարզում բարձր տեխնոլոգիաների զարգացման կարևոր հանգույց է։