Սթիվ Ջոբսի հուղարկավորությունը կանցկացվի բուդդայական ավանդույթների համաձայն: Այդ մասին հաղորդւմ է ArtLyst կայքը` չնշելով սկզբնաղբյուրը:

Ջոբսը բուդդայականություն էր ընդունել 1973 թվականին, երբ մեկնել էր Հնդկաստան: Այդ ուղեւորության համար նա հրաժարվել էր ուսումից: Apple-ի հիմնադիրը ԱՄՆ էր վերադարձել սափրած գլխով եւ ավանդական հնդկական հագուստով:

Սակրամենտոյի քաղաքային ներկայացուցիչները հայտնել են, որ Սթիվ Ջոբսի թաղմանը ներկա են լինելու միայն ամենամոտ մարդիկ: Ջոբսի ընտանիքի անդամները չեն հայտնում թաղման վայրը, հաղորդում է Ria.ru-ն: