Հայաստանի Ազգային ժողովի հուլիսի 13-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ։