Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակ է գնացել աջակցելու այն մարդկանց, որոնք այցելել են իրեն հացադուլի օրերին: Այդ մասին խորհրդարանական ավանդական ճեպազրուցների ժամանակ հոկտեմբերի 7-ի հայտարարել է ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորԱրմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանդիպել է ՀԱԿ-ի կազմակերպած շուրջօրյա նստացույցի մասնակիցների հետ: Երեկվա հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այդ կապակցությամբ նշել է, որ ՀԱԿ-ի երեկվա քննադատներն այսօր փորձում են երեւալ ցուցարարների մեջ ու գրավել հասարակության ուշադրությունը:
«Որեւէ մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում: Այն փաստը, որ ես տեղյակ չեմ այդ հայտարարության մասին վկայում է, որ մենք զբաղված են գործով, ոչ թե հռետոությամբ»,- ասել է Մարտիրոսյանը:




























