Միջազգային ասպարեզում ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ազգերի ինքնորոշման սկզբունքը: Այդ մասին բրիֆինգի ժամանակ Ազգային Ժողովում ասել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան` նա նշեց երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի համագործակցությունը:

«Պետք չէ այդ այցի հետ կապել ղարաբաղյան գործընթացում նկատելի առաջընթաց, սակայն, ընդհանուր առմամբ, միջազային ասպարեզում ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ավելի մեծ ազդեցություն»,- հայտարարել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ֆրանսիական պետության ղեկավարը այցելել է Հայաստան` Հարավային Կովկասի երեք պետություն կատարելիք այցի ընթացքում: