Լեհաստանը չի պատրաստվում Մոսկվայից հետ կանչել իր դեսպանին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Մարչին Պշիդաչը RMF FM ռադիոյին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այս փուլում նման ծրագրեր չկան։

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը որոշել է փակել Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալությունը:

Պշիդաչը հայտնել է, որ Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալության փակվելուց հետո Վարշավան կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել: