Ռուսաստանը փակում է հացահատիկային գործարքը եւ հումանիտար միջանցքը ծովում։ Սեւծովյան նախաձեռնությունը դադարեցնում է գործունեությունը հուլիսի 18-ից։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այդ պահից սկսած Ռուսաստանը հետ է կանչում Սեւ ծովի հյուսիսարեւմտյան հատվածում նավագնացության անվտանգության երաշխիքները եւ փակում ծովային հումանիտար միջանցքը:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հացահատիկի գործարքը փաստացի դադարեցվել է եւ կարող է վերսկսվել Մոսկվայի մասով պայմանների կատարման դեպքում: