Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել ՄԱԿ-ի հովանու ներքո հացահատիկային գործարքի երկարաձգման օգտին։
Հացահատիկային գործարքի գործողությունը երկուշաբթի դադարեցվում է։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանն այն ժամանակ, երբ համաձայնագրի ռուսական մասը կատարվի:
«Սեւծովյան հացահատիկային գործարքը, որը ձեռք է բերվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի միջնորդությամբ, շատ կարեւոր է հատկապես ամենաանպաշտպան պետությունների համար։ Եվրամիության համերաշխության երթուղիների հետ միասին այս գործարքն օգնում է հացահատիկով, պարարտանյութով ապահովել առավել կարիքավոր պետություններին։ Ուստի մենք աջակցում ենք Գուտերեշի բոլոր ջանքերին, որպեսզի ապահովենք այդ համաձայնագրի գործողության շարունակումը»,-ասել է Միշելը։





























