Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենն առավոտյան թանկացել է 3,37%-ով՝ հասնելով 6,84 դոլարի՝ մեկ բուշելի դիմաց։ Մոսկվայի ժամանակով ժամը 12:47-ի դրությամբ Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 2,95%-ով՝ հասնելով 6,81 դոլարի՝ մեկ բուշելի դիմաց։

Ցորենը սկսեց թանկանալ այն բանից հետո, երբ Կրեմլն այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարեց, որ հացահատիկի գործարքը փաստացի կասեցվել է, քանի որ Ռուսաստանը սպասում է իր պայմանների կատարմանը: Իշխանությունները վստահեցնում են, որ Ղրիմի կամրջի վրա հարձակման և պայմանագրի երկարաձգման միջև կապ չկա։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել մասնակցությունը գործարքին, եթե իր կողմից սահմանված պայմանները մնան անկատար։