Այսուհետ ավստրալուհի Քայլի Մինոուքը ունի լիակատար իրավունք ստորագրել որպես Dr. Minogue:
Երգչուհին նման պատվի է արժանացել կրծքագեղձի քաղցկեղի դեմ մղած պայքարի համար:
Նրան Բժշկագիտության դոկտորի աստիճան են տվել հունվարի 5-ին: Արարողության ժամանակ Քայլին խոստովանել է, որ երբեք չի սովորել, այդ պատճառով իր հայրը կհպարտանա իրենով:
Հիշեցնենք, որ 2005-ին երգչուհու մոտ հայտնաբերվել էր կրծքի քաղցկեղ: Նա հաջողությամբ բուժման կուրս է անցել եւ այժմ ձգտում է իր ներդրումն ունենալ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի գործում, հաղորդում է liveinternet.ru-ն:




























