NEWS.am–ը որոշ կրճատումներով ներկայացնում է  «Hurriyet Daily News and Economic Review»-ում հրապարակված Բուրակ Բեկդիլի հոդվածը.

«Իմ «Թուրքական քաղաքական տերմինների բացատրական բառարանից» (2008 թ.) հետո ես հասկացա, որ կարող է առաջանալ այն նորացնելու անհրաժեշտություն, սակայն ներկայիս ժողովածուն կարող է անբավարար լինել խմբագրական տարածքի  սահմանափակության պատճառով, որը գոյություն չուներ  2008թ-ին:  Այնուամենայնիվ,  որոշ հոդվածներ զարմանալիորեն անձեռնմխելի են մնում: Այսպիսով`

Ահմեդ Դավութօղլու- առաքելություն, որին Մերձավոր Արեւելքը սպասում էր երկու հազարամյակ` կայուն խաղաղություն վայելելու համար

Ալ Ասադ Բաշար- նախկին եղբայր, ով հրամայեց սպանել սեփական ժողովրդին

Ալ Բաշիր Օմար- եղբայր, ով հրամայեց կոտորել սեփական ժողովրդին

Հակիսրայելիզմ-  հոգեկան զառանցանքի վիճակ,  որը հրաշալիորեն միավորում է տարբեր գաղափարախոսություն ունեցող թուրքերին` պոպուլյար թուրքական  զվարճանք

Հեղաշրջում-  թուրքական հնագույն քաղաքական ծես

Եգիպտոս-  վերջերս ձեռքբ բերված սեր (տես նաեւ Սիրիա)

ԵՄ – անցյալ եւ ապագա օսմանյան տարածք (մասնակի)

Իրան- տարածք,  որտեղ բնակվում են տարօրինակ եղբայրներ

Իրան, Սիրիա, Հունաստան եւ Լիբանան, միասին վերցված` երկրներ, որոնց հետ «մենք ունենք ընդհանուր պատմություն եւ ընդհանուր ապագա» (տես նաեւ Ահմեդ Դավութօղլու)

Նացիոնալիզմ-  կրակոց օդ եւ ձեր հարեւանի 6-ամյա երեխայի սպանություն` ազգային ֆուտբոլային թիմի հաղթանկից հետո

Ռուսաստան- $$$$$$.

Սեկուլյարիզմ-  մշատապես վորդովված թոշակառու կին, որը բղավում է իր սպասուհու վրա, քանի որ նա քվեարկել է  «Արդարություն եւ զարգացում» կուսկացության օգտին կամ «բարի մահմեդական», որը թրեւ է գալիս, որպեսզի  ծեծի ցանկացած մեկին, ով կծխի ռամադանի ժամանակ:

Սուլթան- մարդ, որի մասին թուրքերը հաճախ մտածում են, թե իրենց վարչապետն է

Սիրիա- սիրո եւ ատելության հարաբերություններ

Թել Ավիվ- վայր, որտեղ  Նասարի գեներալները խոստացել էին ճաշել 1967թ-ին

Դավաճան-  նա, ով ազգային էթնոսին հարցերում այլ կերպ է մտածում, քան դուք

Թուրք-հայկական արձանագրություններ- տես` աղբի զամբյուղ

Հայուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն- ազգային հպարտություն, ազարտային խաղեր  $$ եւ  «մինի հայրենիք»

ՄԱԿ-ի բանաձեւը իսրայելական օկուպացիայի վերաբերյալ- միջազգային իրավունք, որը պետք է պահպանվի

ՄԱԿ-ի բանձաեւը` Կիպրոսի թուրքական օկուպացիայի վերաբերյալ- միջազգային իրավունք, որը կարող է անտեսվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ- մարմին, որն ստրկացրել է ողջ աշխարհը (տես` վարչապետ Էրդողանի հրացազրույցը «TIME» հանդեսին)

ԱՄՆ-  երկիր, որի մասին բոլոր թուրքերն ասում են, թե ատում են, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում 15 րոպեում պատրաստ են արտագաղթել  այնտեղ

«Զրո խնդիր հարեւանների հետ» դիվանագիտություն- տես`  լինկորյան դիվանգիտություն»: