Ուրբաթ ԱՄՆ-ում տեղի է ունեցել Սթիվ Ջոբսի հուղարկավորությունը: Այս մասին հաղորդում է  կանադական պարբերականը` հղում կատարելով The Wall Street Journal -ին:

Պարբերականը չի հաղորդում արարողության վայրի եւ ժամկետի մասին` միայն նշելով, որ ներկա են գտնվել Ջոբսի հարազատներն ու ընկերները:

Apple  ընկերությունում հայտնել են, որ ընկերության նախկին նախագահի հուղարկավորության կապակցությամբ հասարակական արողություններ չեն լինի: Նրանք, ովքեր ցանկանում են իրենց ցավակցությունը հայտնել, կարող են դրանք թողնել rememberingsteve(at)apple.com-ում:

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել էր հոկտեմբերի 5-ին` 56 տարեկանում` երկարատեւ հիվանդությունից հետո: Օգոստոսի վերջին նա  հեռացել էր Apple-ի տնօրենի պաշտոնից:

Ջոբսի մահվան մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ աշխարհում: Նրան հիշում են իր հայտնագործությունների շարքային օգտագործողներ, նախագահներ, քաղաքական գործիչներ եւ, նույնիսկ, մրացկիցները:

Apple -ի նախկին նախագահի երկրպագուները մինչեւ հիմա  հավաքվում են  աշխարհի տարբեր երկրներում գտնվող ընկերության ֆիրմային խանութների մոտ:

Հնեց Ջոբսի ղեկավարությամբ էր, որ Apple -ը թողարկեց այնպիսի սարքավորումներ, iPad համակարգիչ, աշխարհի ամենաբարակ նոթբուկը` MacBook Air, iPhone –ը, iPod-ը, որոնք մինչ այդ համանմանը չունեին: