Թերթը գրում է, որ Բերդի տարածաշրջանի Չորաթան եւ Վերին Կարմիր Աղբյուր գյուղերի բնակիչները նախանձով են նայում հարեւան Նորաշեն գյուղին, որի կենտրոնական փողոցն ասֆալտապատվել է: «Ասֆալտապատումը կատարվել է Նորաշենում ծնված ՊՆ գեներալ Արշալույս Փայտյանի ջանքերի շնորհիվ: Գործը արվել է «գեներալ» ձեւով` հիմնավոր. ճանապարհաշինարարները ճանապարհի մի կողմում անգամ կառուցել են ջրահեռացման գծերը:

Նորաշենցիների հարեւանները մեր թղթակցին բողոքել են. «Հիմա ինչ` որ մենք գեներալ չունենք, մեր ճանապարհները չեն ասֆալտապատվելո՞ւ»:

Նշենք նաեւ, որ իր ծննդավայրում` պապական տան դիմաց, գեներալ Փայտյանը երկհարկանի տուն է կառուցում, ճանապարհն էլ նրա տան կողքով է անցնում»,-գրում է «Երկիրը»:

Գեներալ Փայտյանի դեռեւս կիսակառույց առանձնատունը

 

Վերին Կարմիրաղբյուր գյուղի կենտրոնական փողոցը