Թերթը գրում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացել է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր–Պողոսյանի դատաքննությունը։ Մեղադրյալը 50 էջանոց ցուցմունք է տվել։ «Դատաքննության ավարտին մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը որոշ մանրանասներ է հայտնել լրագրողներին: Դատական նիստը Ամիրզադյանը որակել է որպես վճռորոշ։ Դատարանը լսել է Տեր–Պողոսյանին, սակայն հարցաքննությունը չի կայացել՝ ժամանակի սղության պատճառով։ Իսկ մեղադրյալը ընդունե՞լ է մեղքը. «Չի ժխտում այդ փաստերը, որը կա արձանագրված իր իսկ կողմից, սակայն տարբեր մեկնաբանություններ է տալիս, որի մասին ես հիմա կցանկանամ ոչինչ չասել։ ...Ինքն իր արարքները նորմալ չի ընդունում եւ ինչ–որ տեղ հայցում է նաեւ ներողամտություն»:

Իր հերթին մեղադրողը նաեւ պարզաբանել է, որ դատական դահլիճում մեկ վկայի «լրացուցիչ հարցաքննելու» պատճառը տեսանյութերի եւ Սերոբի ցուցմունքների հետ կապված լրացուցիչ հարցերի առաջանալն էր։ Ի դեպ, ըստ Ամիրզադյանի, վկաների մեջ կան նաև տուժողներ, ովքեր մասնակից են սեռական գործողություններին։ Սերոբ Տեր–Պողոսյանը կհարցաքննվի հաջորդ՝ հոկտեմբերի 13–ի նիստին։ Ընդ որում` առաջինը հարցաքննելու են իր պաշտպանները»,- գրում է  «Հրապարակ»-ը: