Բրիտանական դերասան Ռոուեն Աթկինսոնը  BBC Radio-ի եթերում հայտարարել է, որ այլեւս Միսթր Բինի դերը չի խաղալու, քանի որ չի ցանկանում, որ իր «հերոսը ծերանա իր հետ միասին»:

«Ես չեմ ուզում, որ նա ծերանա, սակայն եթե շարունակեմ խաղալ, հենց դա էլ տեղի կունենա»,-բացատրել է Աթկինսոնը:

«Կցանկանայի, որ Միսթր Բինին հիշեն այնպես, ինչպես նա  5 կամ 10 տարի առաջ էր»,-ասել է դերասանը:

Նշենք, որ «Միսթր Բին» անգլիական երգիծական հեռուստասերիալը եթեր էր դուրս եկել 1990-1995 թթ-ին: Գլխավոր դերը խաղում է Ռոուեն Աթկինսոնը:

Հեռուստասերիալն այդ ընթացքում  մեծ թվով հանդիսատես էր հավաքել:

1997 եւ 2007թթ. ստեղծվել էին Միսթր Բինի արկածների մասին պատմող լիամետրաժ ֆիլմեր: