Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն իրար է խառնվել:
«Նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է շեֆը փոխվել իր նկատմամբ: Նաեւ հայտարարել է, որ վերջին օրերին կուսակցության հետ կապված հարցերը նախագահը վարչապետին է հանձնարարում:
Տիգրան Սարգսյանի դիրքերի ամրապնդումն արտահայտվեց նաեւ նրանով, որ ՀՀԿ-ի անունից Քոչարյանին ուղղված «մեսիջը» նա փոխանցեց` նշելով, որ 10 տարի Սերժ Սարգսյանն է նրան թիկունք եղել, հիմա պարտքը վերադարձնելու ժամանակն է: ՀՀԿ-ում չեն բացառում, որ Հ. Աբրահամյանի նկատմամբ տրամադրվածությունը կապված է Քոչարյան- Ծառուկյան հնարավոր տանդեմի հետ, որտեղ խնամին՝ Աբրահամյանը, չի կարող դերակատարում չունենալ: Չնայած Ազատիչն Արգամիչին խոստացել է, որ անպայման կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում: Ի դեպ, երեկվա ֆուտբոլային խաղին Աբրահամյանի բացակայությունը եւս հաստատում է վերը նշվածը»,- գրում է «Հրապարակ»-ը:




























