Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. սեպտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1450 անգամ:
Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք:
Ինչպես NEWS.am–ին հյատնեցին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալներով, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ:
Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:




























