ԱՄՆ Ֆլորիդա նահանգի  Հայիալիա քաղաքի հիվանդանոցում 82 տարեկան հասակում մահացել է զենքի հայտնի հայազգի զինավաճառ Սարգիս Սողանալյանը:

Սողանալյանը, որ հայտնի է «մահվան վաճառական» մականունով, մահացել է սրտի կաթվածից հոկտեմբերի 5-ին: Նա հայտնի է նրանով, որ մատակարարել է զենք Սադամ Հուսեյնին, Իրանի եւ Իրաքի միջեւ մղվող պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ Նիկարագուա զենք մատակարարելով:

Սարգիս Սողանալյանը ծնվել է թուրքական Իսկանդեր քաղաքում, այնուհետեւ տեղափոխվել Բեյրութ: Նրա որդու խոսքերով, Սողանալյանը հրաշալի տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, թուրքերեն եւ արաբերեն լեզուներին, գրում է «The New York Times».  Նա նաեւ կարողացել է հաղորդակցվել  իտալերեն եւ իսպաներեն լեզուներով:

Նա դատապարվել է բանտարկության 1990-ականների սկզբներին` Սադամ Հուսեյնին ռազմական ուղղաթիռներ եւ հռթիռային համակարգեր վաճառելու մեղադրանքով:

Հայտնի է, որ բանտից դուրս գալուց հետո նա երկար տարիներ աշխատել է գաղտնի ծառայությունների հետ: