ՀԱՀ նախագահը մտադիր է քննարկել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, հաղորդում է Financial Times–ը։

Թերթի տվյալներով՝ ՀԱՀ նախագահը «կօգտվի գագաթնաժողովում իր ներկայությունից խաղաղ ծրագրի առաջմղման համար», որը նա Զամբիայի, Սենեգալի եւ Կոմորյան կղզիների նախագահների հետ ներկայացրել է հունիսին Կիեւ եւ Մոսկվա կատարած այցերի ժամանակ:

Ավելի վաղ  ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ խաղաղ առաքելության ղեկավարները, որի կազմում են Եգիպտոսը, Զամբիան, Կոմորյան կղզիները, Կոնգոն, Սենեգալը, Ուգանդան եւ ՀԱՀ–ը, հույս ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Սանկտ Պետերբուրգում մինչեւ հուլիսի 27-28-ը կայանալիք Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի բացումը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ գագաթնաժողովի ծրագիրը դեռ նախապատրաստվում է, բայց գագաթնաժողովի շրջանակներում շփվելու հնարավորություն կլինի։