Ուկրաինայի Սումի քաղաքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ուկրաինական Klymenko Time պարբերականը։
Պայթյուններ են լսվել նաեւ Սումիի շրջաններում, նշում է թերթը։
Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը հայտնել էր, որ հուլիսի 24-ի գիշերը Դանուբի վրա Օդեսայի նավահանգիստներից մեկի ենթակառուցվածքը վնասվել է։
Օդեսայի ամենամեծ ուղղափառ եկեղեցին՝ Պայծառակերպության տաճարը, վնասվել է հուլիսի 23-ի գիշերը տեղի ունեցած պայթյունների ժամանակ։





























