ԱՄՆ-ն, Բրիտանիան եւ Եվրամիությունը կվճարեն Կիեւի ռեժիմի՝ Ղրիմի կամրջին հարվածելու շարունակվող փորձերի համար, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամ-ալիքում,  տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ն, Բրիտանիան ԵՄ-ի հետ միասին կվճարեն դրա համար»,- գրել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հայտարարությունն այն մասին, որ Կիեւը կշարունակի հարվածներ հասցնել Ղրիմի կամրջին։

Ռեզնիկովը մինչ այդ CNN հեռուստաալիքի հարցազրույցում այն օբյեկտները, որոնք գրոհել էր Ուկրաինան Ղրիմում, եւ Ղրիմի կամուրջը անվանել էր «օրինական թիրախներ», որոնց դեմ հարձակումը, նրա խոսքով, «նվազեցնում է ՌԴ մարտունակությունը»։