Հայտնի ռոք-երաժիշտ, The Beatles խմբի մասնակից Փոլ Մաքարտնին եւ նրա հարսնացուն` Նենսի Շեւելը կիրակի` հոկտեմբերի 9 –ին ամուսնացել են: Նրանք ամուսնությունը գրանցել են Լոնդոնի Մերիլեբոն գրասենյակում, հաղորդել է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Հենց այդտեղ է Փոլը 1969 թ-ին գրանցվել իր առաջին կնոջ` Լինդայի հետ:
Բրիտանկան մամուլի հաղորդմամբ` ամուսնության արարողությունը բավական համեստ կլինի, հրավիրվել է ընդամենը 30 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
The Beatles -ի նախկին մասնակիցն ամուսնանում է արդեն երրորդ անգամ: Նրա ներկայիս ընտրյալը ԱՄՆ բիզնես էլիտայի ներկայցուցիչ է, Նյու Յորքի տրանսպորտային վարչության տնօրենների խորհրդի անդամ, նա նաեւ ընտանեկան մասնավոր տրանսպորտային կորպորացիայի փոխնախագահն է:




























