Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում փոքրիկ դրվագ է պատմել Արցախում հացի հերթից տուն շտապող Սպարտակ անունով շրջափակված արցախցի «խոխայից»։

«Հացի հերթից՝ դեպի տուն։

-Անունդ կասե՞ս

-Սպարտակ

-Ինչ լավ անուն ունես։ Սպարտակ անունով մի շատ ուժեղ մարդ կար։ Մամային, պապային կհարցնես՝ կպատմեն իր մասին։

-Հա, հա, Սպարտակը ես եմ։

Ու մի լավ ծիծաղեցինք միասին»։

358714764_2200206246816743_8088442365577621024_n.jpg (24 KB)

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի