Աշխարհահռչակ գիտնական,  ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ: Պատվավոր անդամի վկայագիրը նրան կհանձնվի հոկտեմբերի 10-ին ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստում, իսկ հոկտեմբերի 11-ին Նոբելյան մրցանակի դափնեկիրը հանդես կգա Աշտարակում կայանալիք` լազերային ֆիզիկային նվիրված միջազգային գիտաժողովում:

Ժորես Ալֆյորովը Նոբելյան մրցանակի էր արժանացել 2000 թ-ին: