Ռուսաստանի Բուդյոնովսկ Քաղաքի Կենտրոնական գրադարանում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Ես պարզապես ապրում եմ» խորագրով ստեղծագործական երեկո` նվիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի հիշատակին:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, կազմակերպիչները գրադարանի աշխատակիցները եւ քաղաքի «Սուրբ Խաչ» համայնքային կազմակերպության ակտիվիստներն են եղել:
Հնչել են Մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները, հավաքվածներն անդրադարձել են նրա կենսագրությանը:




























