Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով առավել վնասաբեր ճյուղ է դարձել ավտոմոբիլային արդյունաբերութունը։ Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի ուսումնասիրությանը։
«Հարկ է նշել եկամտաբերության դինամիկայի ճյուղային առանձնահատկությունների մի շարք նշանակալի բացասական պահերը։ Նախ և առաջ չափազանց հետ է մնացել ավտոմոբիլային արդյունաբերությունը, որտեղ եկամտաբերությունը կազմել է 11 տոկոս՝ նախաճգնաժամային ժամանակահատվածի համեմատ 17 կետով ընկնելով»,- ասվում է հաղորդման մեջ։
Բացի ավտոարդյունաբերությունից վնասով են աշխատում նաև փայտամշակման արդյունաբերությունը, համակարգիչների արտադրությունը, ինչպես նաև պատրաստի մետաղական իրերի արտադրությունը։





























