Թուրքիայի Մալաթիա նահանգի Արաբկիրի շջանում գտնվող հայերի գերեզմանոցը վերանորոգվել է Արաբկիրի քաղաքապետի, քայմաքամի եւ Ստամբուլում ապրող արաբկիրցի հայերի միջոցներով:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Արաբկիրի հայերի գերեզմանոցի վերանորոգման առթիվ Արաբկիրում միջոցառում է իրականացվել, որին մասնակցել են Արաբկիրի քաղաքապետ Հալուք Ջոմեթօղլուն, քայմաքամ Էրջան Թուրանը, Ստամբուլի հայկական Երեք խորան եկեղեցու քահանա Մուրոն Այվազյանն ու Ստամբուլում ապրող բազմաթիվ արաբկիրցի հայեր:
Միջոցառումից հետո քահանա Մուրոն Այվազյանի գլխավորությամբ պատարագ է իրականացվել: Քահանա Այավազյանն իր խոսքում նշել է, որ Արաբկիրի հայկական գերեզմանոցը երկար ժամանակ անթողության է մատնված եւ երջանիկ է, որ հիմա այն վերանորոգվել է: Նա շնորհակալություն է հայտնել գերեզմանոցի վերանոգման եւ բարեկարգման համար ջանքեր գործադրած բոլոր անձանց:




























