Apple-ից հեռանալով` Սթիվ Ջոբսը գիտեր, որ շուտով ինքն այլեւս չի լինելու եւ այդ պատճառով մշակել էր ծրագիր Apple-ի նոր ապրանքների թողարկման համար առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
Թե ինչ է առաջարկել նա, ստույգ հայտնի չէ, բայց անկասկած նրա գաղափարները լինելու են արդյունավետ, քանի որ այդ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում ստեղծել է տեխնիկական նորամուծություններ, որոնք գրավել են մարդկանց ուշադրությունը:
The New York Times թերթին հայտնի է դարձել, որ Apple-ի հիմնադիրը իր մահը կանխազգալով` որոշել է կյանքի վերջին օրերն անցկացնել իր Պալո-Ալթո տանը` կնոջ եւ երեխաների շրջապատում, տեսախցիկներից, ընկերներից եւ գործընկերներից հեռու, հաղորդում է NEWSru.com-ը:




























