Պակիստանում, «Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ» կուսակցության համագումարի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 40 մարդ, տեղեկացրել է Geo TV-ն։
Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Տեղեկատվության նախարարի պաշտոնակատար Ֆարոզ Ջամալ Շահ Կակախելի խոսքով՝ վիրավորվել է ավելի քան 200 մարդ։ Վիրավորների թվում է Geo TV-ի օպերատորը, նա վիրավորվել է գլխից, վնասվել է կրծքավանդակը, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ։
Reuters-ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 42 մարդ, վիրավորվել 130 հոգի։ Sky News-ը տեղեկացրել է առնվազն 44 զոհի մասին։





























