«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հանցակից են այն պայթյունին, որն իրականացվել է կիրակի օրը մահապարտ ահաբեկչի կողմից Պակիստանի հյուսիս-արեւմուտքի Հայբեր-Փահթունհվա նահանգի Բաջաուր շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Dawn թերթը՝ հղում կատարելով անվտանգության ուժերի ներկայացուցչին։

«Կասկած չկա, որ ԻՊ-ը հանցակից է այս հանցագործությանը»,- պարբերականին ասել է Պակիստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը։

Հուլիսի 30-ին մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել կառավարող կոալիցիայի մեջ մտնող «Իսլամական աստվածաբանների ժողով» կուսակցության համագումարի ժամանակ։ Համագումարի դահլիճում 400 մարդ կար։ Զոհվել է առնվազն 45 հոգի, մոտ 150 մարդ վիրավորվել է։ Ահաբեկչության հետեւանքով սպանվել է կուսակցության գլխավոր քարտուղար Հար Զիաուլան։

Բաջաուրում հայտարարվել է արտակարգ դրություն։ Փեշավար նահանգի մայրաքաղաքի հիվանդանոցներում մտցվել է աշխատանքի ուժեղացված ռեժիմ։ Վիրավորներից շատերը ծայրահեղ վիճակում են։