Ուկրաինան հայտնել է Կրիվոյ Ռոգի ուղղությամբ ռուսական զորքերի հարվածի մասին, հաղորդում է «Униан»-ը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել տեղացիներին եւ մամուլին հեռու մնալ այն վայրից, որտեղ իրականացվում են փրկարարական աշխատանքներ, քանի որ բացի հնարավոր կրկնակի գնդակոծությունից, կարող է տեղի ունենալ կառույցի փլուզում կամ պայթյուն:  Զոհերի թիվը հասել է 5-ի։