Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իռլանդիա - Հայստան խաղի նախօրեին «The Irish Independent» թերթը հայկական թիմին նվիրված հոդված է հրապարակել:
Հեղինակի կարծիքով, Հայաստանի հավաքականն ընդամենը երկու տարում աճել է մինչեւ փլեյ-օֆ դուրս գալու մակարդակի:
«Աշխարհի առաջնության ընտրական խմբում վերջին տեղը գրավելուց հետո Վարդան Մինասյանի թիմը դարձել է հզոր միավոր: Երիտասարդներով համալարված նախկին խորհրդային հանրապետության թիմը սկսում է իր ֆուտբոլային արկածը:
Հայաստանի հավաքականը չունի հայտնի անուններ, սակայն այսօրվա խաղացողներից մի քանիսը կարող են հռչակավոր դառնալ ապագայում: Իսկ վաղը նրանք գլխացավանք կլինեն Իռլանդիայի համար:
Պարբերականը մեջբերում Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիի խոսքը:
«Հայերը լավ որակներ ունեն, գոլ են խփում: Նրանք սիրում են հարվածել հեռու տարածությունից եւ ունեն վստահություն: Սակայն ես հավատում են, որ մենք կարող են ավելի բարձր լինել: Մենք խաղացել են Ֆրանսիայի, Իտալիայի եւ Խորվաթիայի նման հավաքականների դեմ: Հայաստանը նրանցից ուժեղ չէ: Դրանից է մեր վստահությունը»,- հայտարարել է Տրապատոնին:
Թերթի կարծիքով, Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներն են Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ Գեւորգ Ղազարյանը:
«Մխիթարյանը շատ արագ է որոշում ընդունում եւ սիրում է հարվածել հեռվից: Մովսիսյանը նորամուտը հավաքականում նշեց անցած տարի: Նրա խելացի տեղաշարժերը խաղադաշտում նրան դարձրել են վտանգավոր մրցակից: Գեւորգ Ղազարյանը եւս մեկ հզոր հարձակվող է, որը ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում: Ղազարյանը Մխիթարյանի հետ լավագույն ռմբարկուներն են` հնգական գոլով»,- գրում է «The Irish Independent»-ը:




























