«Դիմավորեք Հայաստանի հավաքականի տղաներին, ովքեր մտադիր են խափանել Իռլանդիայի ծրագրերը` դուրս գալ «Եվրո-2012»: Այսպիսի վերնագրով է լույս տեսել իռլանդական մամուլի բազմաթիվ հոդվածներից մեկը, որոնք նվիրված են հայաստանի հավաքականին:
«Երեւանում, 12 ամիս առաջ, երկու թիմերի հանդիպման ժամանակ միայն Քիթ Ֆայհիի հրաշալի գոլն է եղել: Սակայն Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հայկական թիմի խաղը վերջին ամիսներին մի քանի անգամ բարելավվել է: Հայաստանն ունակ է կոտրել իռլանդացիների փլեյ-օֆֆ դուրս գալու հույսերը, եթե նման հնարավորություն ընձեռվի»,- գրում է journal.ie-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը «Եվրո-2012»-ի B խմբում ամենաշատ գոլեր խփած թիմն է (21 գոլ, որը 8-ով ավելի է Իռլանդիայի հավաքականի խփած գոլերից):
Հոդվածի հեղինակը նշում է, որ Վարդան Մինսյանի թիմը գալու է Դուբլին, լավ իմանալով, որ իրենցից սպասումները մեծացել են եւ իրենք կորցնելու բան չունեն: Նշվում է նաեւ, որ հայերի հակահարձակումները անհանգստություն են պատճառել իռլանդացիներին, նաեւ նախորդ խաղում:




























