«Ես չեմ տեսնում որեւէ նախանշան, որը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող խաղաղ բանակցությունների դադարեցմանը, բացառությամբ սխալ մեկնաբանության արժանացած քաղաքական հայտարարությունների»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելեն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում:
Այդ ենթատեքստում Քվելեն որպես օրինակ բերել է հետպատերազմյան Գերմանիայի պատմությունը: «Խոսքն այն դրվագի մասին է, որը տեղի է ունեցել ԳԴՀ-ի ճանաչումից 20 տարի անց: Ես նկատի ունեմ Վիլ Բրանդտի նոր հեռատեսական արեւելյան քաղաքականությունը` ներառյալ Հելսինկյան գործընթացը: Հենց այդ քաղաքականությունը հանգեցրեց Բեռլինյան պատի քանդմանը` 1949-ին ԳԴՀ-ի եւ ԳԺՀ-ի հռչակումից 40 տարի անց: Իմ բերած օրինակով ես ցանկանում են ցույց տալ համբերության եւ քաղաքական որոշում փնտրելու կարեւորությունը: Նա, ով հետ է շրջվում, կորցնում է իր ապագան»,-նշել է դիվանագետը:



























