Sony Pictures ընկերությունը գնել է Ուոլթեր Իսաաքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքն էկրանավորելու իրավունքը: Գիրքը ժամանակին արժանացել էր համակարգչային հանճարի հավանությանը, հաղորդվում է Deadline կայքում: Ֆիլմի պրոդյուսերը Մարկ Գորդոնն է:
Ավելի վաղ, Իսաաքսոնը աշխատել էր Ալբերտ Էյնշտեյնի եւ Բենջամին Ֆրանկլինի կենսագրությունների վրա: Նա ավելի քան 40 հարցազրույց է ունեցել Սթիվ Ջոբսի հետ, բազմաթիվ անգամներ հանդիպել նրա ընկերների, գործընկերների, հարազատների եւ անգամ մրցակիցների հետ:
Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. հոկտեմբերի 5-ին 56 տարեկան հասակում:




























